Փաշինյանը բացահայտեց, թե ինչ է պատմել Պոմպեոյին

21
Մայքլ Պոմպեո

«ԱՄՆ նախագահն անձամբ էր շնորհավորել ձեռք բերված պայմանավորվածության կապակցությամբ: Մենք, իհարկե, դեռ չգիտենք, թե ինչպես նա կարձագանքի հրադադարի ձախողմանը»,- այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նա հայտնեց, որ երեկ կեսգիշերին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ:

«Իրեն ուղիղ ասել եմ՝ քանի որ սա իրենց համար առաջին հրադադարն է, իսկ մեզ համար՝ արդեն երրորդը, կարող եմ մոտավորապես կանխատեսել, թե ինչ է տեղի ունենալու վաղը: Գլխավոր հարցը, որ դրել եմ ԱՄՆ պետքարտուղարի առաջ. եթե հրադադարը չպահպանվի, ինչպե՞ս ենք պարզելու, թե ով է դրա մեղավորը, եւ ինչ հետեւանքներ է ունենալու հրադադարի խախտումը խախտող կողմի համար: Ես հիմա կոռեկտ չեմ համարում ասել, թե ինչ պատասխան է տվել Պոմպեոն, բայց հույս ունեմ, որ այս հարցերի պատասխաններն այսօր հրապարակային ամերիկյան կողմից կստանանք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: