Նիկոլ Փաշինյանը պաշտոնյային զրկել է շնորհված շնորհակալագրից

8
Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանին զրկել է ավելի վաղ շնորհված շնորհակալագրից:
 
Վարչապետի շնորհակալագրով խրախուսվել էին մի շարք պաշտոնատար անձինք, այդ թվում՝ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը։
 
Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել, որով Ասոյանի անունը հանվել է պարգևատրվողների ցանկից։