Փաշինյանը զանգել է Պուտինին․ քննարկել են սահմանին տիրող իրավիճակը

84

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Նիկոլ Փաշինյանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, հայտնում է Կրեմլը։

«Հայկական կողմի նախաձեռնած հեռախոսազրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը եւ Նիկոլ Փաշինյանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին մի շարք միջադեպերից հետո ստեղծված իրավիճակը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումներն այդ կապակցությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։