Փաշինյանը մտադիր է հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների հենակետեր տեղակայել

24

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ տեղծված իրավիճակը հաշվի առնելով, ըստ իրեն, ունի դիտարկել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների հենակետերի տեղակայման հարցը։

«Հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների հենակետերի տեղակայումը հնարավորություն կտա սահմանազատման աշխատանքներն իրականացնել առանց ռազմական բախումների ռիսկի»,–ասաց նա։

Նրա խոսքով` այս թեման պատրաստվում են քննարկել ռուս գործընկերների հետ։