Փաշինյանը Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո կորոնավիրուսի թեստ հանձնե՞լ է

10
Հուլիսի 17-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ Մինսկում հանդիպելուց հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կառավարական պատվիրակության մյուս անդամներին լրացուցիչ թեստավորելու կարիք չունեն:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը, պատասխանելով այն դիտարկմանը, թե Լուկաշենկոն հայտնել է, որ ասիմպտոմ հաղթահարել է կորոնավիրուսը, իսկ այդ հայտարարությունից օրեր առաջ հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետի և Հայաստանի պատվիրակության անդամների հետ:

«Մինսկից Երևան ժամանելուց հետո Հայաստանի պատվիրակության բոլոր անդամները հանձնել են կորոնավիրուսի թեստ, որոնց պատասխանները եղել են բացասական և այս պահին թեստավորման անհրաժեշտություն չկա»,- ասաց Գևորգյանը: