Փաշինյանը կպատասխանի՞ Ալիևին․ Վարչապետի խոսնակի արձագանքը

5
Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև
Վերջին շրջանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ակտիվացել է և բանակցային գործընթացի վերաբերյալ հաճախ է սկսել խոսել։
 
Մանսավորապես նա իր վերջին ելույթում, ի թիվս այլ հայտարարությունների, մի քանի դրվագներ էր հիշել նաև Դուշանբեում ՀՀ վարչապետի հետ հայտնի հանդիպումից՝ մասնավորապես նշելով. «Այն ժամանակ ինձ խնդրեցին նրանց ժամանակ տալ, իբրև Հայաստանում ներքին իրավիճակը ծանր է, բարդ է, նախկին իշխանության ներկայացուցիչներն ուզում են ռևանշ վերցնել, ինչը բացասականորեն կազդի բանակցային գործընթացի վրա»:
 
168.am–ը ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանից փորձել է պարզել՝ արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի՞ հերքելու Իլամ Ալիևի հայտարարությունները։
 
Ի պատասխան՝ նա հայտնել է. «Վարչապետը եթե հարկ համարի արձագանքել, կարձագանքի»: