Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ կապուղիների ապաշրջափակման հարցով «առաջընթաց կա»

74

Հարավային Կովկասում ապաշրջափակման հարցերով եռակողմ հանձնաժողովի աշխատանքներում առաջընթաց կա: Այդ մասին Արևելյան տնտեսական համաժողովի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

«Հուսով ենք, որ այս հարցը կլուծվի Ռուսաստանի աջակցությամբ»,-նշել է նա:

Փաշինյանը չի մանրամասնել, թե խոսքն ինչպիսի առաջընթացի մասին է և թե ինչ են քննարկում Ադրբեջանի հետ։