Փաշինյանը հայտարարեց, որ մասնակցելու են Թուրքիայի և Ադրբեջանի առաջարկած «3+3» ձևաչափի նիստին

135

Այսօր ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դեկտեմբերի 10-ին Թուրքիայի և Ադրբեջանի առաջարկած «3+3» ձևաչափի նախանիստն է լինելու, որին Փաշինյանի կառավարության ներկայացուցիչը կմասնակցի։

Ըստ նրա՝ Ռուսաստանի կողմից ևս դրական արձագանք կա։

Փաշինյանը հպարտորեն հայտարարեց, որ իրենք բնականաբար մասնակցելու են 2 թշնամական երկրների առաջարկած ձևաչափին ԱԳ նախարարի տեղակալի մակարդակով։