Փաշինյանը հաստատել է, որ բանակցություններն ընթանում են Ադրբեջանի առաջ քաշած 5 կետերով

65

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այս պահին բանակցությունների առարկա են հանդիսանում Ադրբեջանի կողմից փոխանցված 5 կետերը։

«Դա Ադրբեջանի կողմից մեզ փոխանցված 5 կետն է և դրան մեր արձագանքը, որն, ըստ էության, ամբողջությամբ հրապարակվել է հարցազրույցների, ելույթների ընթացքում, և այս գործելակերպը շարունակելու ենք հետագայում այնքանով, որքանով թույլ կտա դիվանագիտական միջպետական հարաբերությունների էթիկան»,- եզրափակել է նա։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի առաջ քաշած 5 հիմնական սկզբունքներն են՝

-Ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, պետական սահմանների անխախտելիության և միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում:

– Պետությունների կողմից միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության փոխադարձ հաստատում և ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորություն:

– Ձեռնպահ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց նկատմամբ անվտանգության սպառնալիքից, քաղաքական անկախության եւ տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքների եւ ուժի կիրառումից, ինչպես նաեւ ձեռնպահ մնալ ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին չհամապատասխանող քայլերից:

– Սահամանազատում և սահմանագծում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում:

– Տրանսպորտային հաղորդակցությունների բացում, համապատասխան այլ հաղորդակցությունների ստեղծում և համագործակցություն՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: