Հայաստան ժամանած ադրբեջանցի պատգամավորներ Սոլթան Մամեդովն ու Թաիր Միրկիշիլին հանդիպել են Նիկոլ Փաշինյանի հետ։
Ըստ տելեգրամ աղբյուրներում տարածվող տեղեկատվության՝ Փաշինյանը Բաքվի բռնապետի ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստան-ԵՄ, հայ-ադրբեջանական հարաբերությունները, ինչպես նաև Ուկրաինայի շուրջ ընթացող իրադարձությունները։
«Ես ասացի, որ առաջին անգամ եմ Երևանում, և որ ադրբեջանական պատվիրակության այցը պետք է դիտարկել որպես կայուն խաղաղության նկատմամբ մեր երկրի բարի կամքի ևս մեկ ցուցիչ։ Ընդհանուր առմամբ հանդիպումն անցել է դրական մթնոլորտում»,- ասել է ադրբեջանցի պատգամավորը։











