Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն հոկտեմբերի 3-ին Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպման շրջանակներում։ Այս մասին հաղորդում է թուրքական Sabahը՝ հղում անելով իր սեփական աղբյուրներին։
Ըստ աղբյուրի՝ կքննարկվեն երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր։ Հաղորդվում է, որ Էրդողանը Փաշինյանի կառաջարկի, որ հատուկ ներկայացուցիչների հանդիպումները կայանան Երևանում և Անկարայում՝ երրորդ երկրների փոխարեն, ինչպես նաև կխոսեն Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագրի» կնքման շուրջ։











