Փաշինյանը Էրդողանից աջակցություն է խնդրել հայ գերիների ազատ արձակման եւ սահմանազատման հետ կապված․ Al Monitor

195

Չեխիայի մայրաքաղաքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ հանդիպման մանրամասներ է հայտնել թուրքական Al Monitor–ը։

Տվյալ կայքը նշում է, որ իրենց ունեցած տեղեկություններով,  Փաշինյանը Էրդողանից աջակցություն է խնդրել հայ գերիների ազատ արձակման եւ սահմանազատման հետ կապված։

Ըստ Al Monitor–ի Էրդողանն իր հերթին Փաշինյանից պահանջել է հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային աշխատանքներից եւ բացել «Զանգեզուրի միջանցքը»։