ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում անդրադարձավ հոկտեմբերի 26-ի իր ուղիղ եթերին, որից հետո հասարակությունում հակասական արձագանքներ էին առաջացել․
«Ես տեղյակ եմ, որ երեկվա իմ ելույթը բազմաթիվ հակասական գնահատակնների տեղիք է տվել, եւ, անկեղծ ասած, տարօրինակ չթվա՝ ուրախ եմ դրա համար։ Այդ ելույթն ուներ երկու նպատակ․ միջազգային հանրությանն ի ցույց դնել հայկական կողմերի կառուցողականությունը եւ հայ ժողովրդի հաստատակամությունը՝ Արցախի իրավունքների համար անմնացորդ պայքարելու տրամաբանության մեջ։ Երկու խնդիրն էլ լուծված են լիովին՝ մի փոքր անսովոր, բայց բավական արդյունավետ։ Բոլորիդ շնորհակալ եմ ձեր հաստատակամության համար»,- ասաց նա։











