Փաշինյանն ու իր ողջ շրջապատն այս ձայնագրությունից հետո պետք է ուղղակի չքվեն Երկիր մոլորակից․ WarGonzo-ի հիմնադիր

1018
Արմեն Գաբրիելյանով

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հեռախոսազրույցի ձայնագրության հրապարակումից հետո, ռուսական WarGonzo-ի հիմնադիր, ռուսական խոշորագույն մեդիա կորպորացիայի ղեկավար Արամ Գաբրելյանովն իր տելեգրամ ալիքում գրել է․

«Այս ձայնագրության ի հայտ գալուց հետո Փաշինյանն ու իր ողջ շրջապատը, ովքեր մեղադրում էին նախորդ իշխանությանը Ղարաբաղը հանձնելու (վաճառելու) մեջ, պետք է ուղղակի չքվեն Երկիր մոլորակից։ Մահապատժի ենթարկել Նիկոլին ու Արայիկին՝ օրվա կարգախոսը»

Հ․Գ․ Ամենայն հավանականությամբ՝ ձայնագրությունն արվել է ՀԱՊԿ-ի դեկտեմբերյան գագաթաժողովի ժամանակ 2015թ-ին Մոսկվայում»։