Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հրաչյա Թաշչյանին աշխատանքից ազատելու մասին։
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով`
Հրաչյա Թաշչյանին ազատել Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի (06-2-Ղ1-1) պաշտոնից»,-ասված է որոշման մեջ:
Նշենք, որ Հրաչյա Թաշչյանը 2020 թ. հուլիսի 8-ից Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետն էր։ Նա նոյեմբերի 26-ին Փաշինյանի հետ Սոչի էր մեկնել։
Մամուլում օրերս հրապարակումներ էին եղել, ըստ որի ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանից բացի, Ադրբեջանի հետ ուղիղ կապ է պահել նաև Թաշչյանը։
Ըստ հրապարակումների, Թաշչյանը Ալիևի խոսնակ Հիքմեդ Հաջիևի հետ է մշտապես ուղիղ կապի մեջ եղել։











