ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունենալու արտախորհրդարանական խոշոր կուսակցությունների ներկայացուցիչների հետ։
Հանդիպմանը մասնակցում են «Հանրապետական» կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, «ՀԱԿ»-ի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, «Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, «ՔՈ» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը։











