Փաշինյանն այսօր Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչեց՝ ընդունելով այդ երկրի 86.6 հազար քառ. կմ տարածքը

294
«Հայաստանը և Ադրբեջանը հաստատել են փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա և հարգել Հայաստանի 29.8 հազար քառ. կմ և Ադրբեջանի 86.6 հազար քառ. կմ տարածքները»,- այս մասին եռակողմ հանդիպումից հետո հայտարարել է ԵԽ նախագահ Շառլ Միշելը։
Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում։
Ի դեպ, Հայաստանը վաղուց 29,8 հազար քառ կմ տարածք չունի, քանի որ թշնամին կիլոմետրորվ առաջ է եկել Սյունիքում, Վայոց Ձորում և Գեղարքունիքում։