Փաշինյանն առաջարկում է՝ ինքը մնա իր պաշտոնում, ու գնանք խորհրդարանական ընտրությունների, ինչին մենք ասել ենք, որ դեմ ենք

29
Էդմոն Մարուքյան

Ես ներկայացրել եմ «Լուսավոր Հայաստան» կուսակցության դիրքորոշումը, դա հետևյալն է՝ վարչապետը հրաժարական է տալիս, ձևավորվում է անցումային կառավարություն, կառավարությունում ընդգրկվում են մասնագետներ, որոնք իրենց ոլորտներում հաջողության հասած մարդիկ են, երկրի ներքաղաքական անկայունությունը կայունացվում է և նախապատրաստվում ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այս մասին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ավարտից հետո լրագրողներին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Վարչապետը առաջարկում է՝ ինքը մնա իր պաշտոնում, ու գնանք խորհրդարանական ընտրությունների, ինչին մենք ասել ենք, որ դեմ ենք, և հիմա էլ մեր դիրքորոշումը վերահաստատեցինք, այսինքն՝ ես ներկայացրել եմ մեր մոտեցումը, վարչապետն էլ ներկայացրել է իր մոտեցումը»,- նշեց նա: