Կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրենք սահմանից զորքերի հայելային ետքաշման առաջարկով են հանդես եկել և բացի ամբողջական հետքաշումից, Հայաստանը հանդես է եկել նաև տեղային հետքաշումների առաջարկներով և սպասում է Ադրբեջանի արձագանքին:
«Երասխի հատվածում առաջարկել ենք, որ իրենք մի քանի դիրք հետ քաշեն մեր տարածքից, մենք էլ մի քանի դիրք հետ քաշենք իրենց տարածքից, այսպիսով երկուստեք կլուծենք վերջին մեկուկես տարվա ամենաթեժ կետերից մեկի հարցը»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ ինքն այդպես էլ չի հասկացել՝ Ադրբեջանն ուզու՞մ է տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, թե՞ ոչ և ինքը պատրաստ է ցանկացած պահի դա իրագործել։
Նա նաև խոսել է երևակայական «հայկական խաչմերուկի» մասին։











