Փաշինյանին տրվել է հաջորդ հակահայ պատվերը՝ ադրբեջանական ուժերը հերթով գրավեն սյունյաց սահմանները ողջ երկայնքով

78

Արմեն Այվազյանը գրում է․

Այնուամենայնիվ, ինչու՞ չի հեռանում Նիկոլ Փաշինյանը։
Բանը նրանում է, որ նոյեմբերի 9-ի դավաճանական կապիտուլյացիայից հետո Փաշինյանին տրվել է հաջորդ հակահայ պատվերը՝ այնպես անել, որպեսզի ՀՀ հարավ-արևելյան (սյունյաց) սահմանների ողջ երկայնքով ադրբեջանական ուժերն, դիմադրության չհանդիպելով, հերթով գրավեն, դիրքավորվեն և ամրապնդվեն իշխող կամ հնարավորին չափ բարենպաստ բարձունքներում։ Այդ ճանապարհով իր լուծումն է ստանալու հայ ժողովրդի դեմ սանձազերծված վերջին պատերազմի ամենակարևոր խնդիրներից մեկը. Հայաստանի Հանրապետությունն զրկվելու է ռազմականապես կենսունակ ու տնտեսապես բարգավաճող երկիր լինելու վերջին հնարավորություններից՝ դառնալով թուրք-ադրբեջանական սադրանքների, հարձակումների և բռնազավթման հեշտ, անպաշտպանունակ թիրախ։ Հարցականի տակ է դրվելու հայոց անկախ պետականության անգամ ներկայիս ձևական գոյությունն ու պահպանումը։ Սրանում է կայանում Փաշինյանի այսօրվա գլխավոր գործառույթը, որի համար էլ նա ու նրա ազգադավ կուսակցությունը տակավին աջակցություն են ստանում օտար կենտրոններից։
Օղակն օրեցօր սեղմվում է։ Շուտով բոլորիս կանգնեցնելու են անկախ Հայաստանից կամովին հրաժարվելու կամ թուրք-ադրբեջանական հերթական ներխուժմանը ենթարկվելու տխուր ընտրության առաջ։
Կա, իհարկե, ևս մեկ՝ շատ ավելի բարդ, բայցև արժանապատիվ ընտրություն՝
ՇՏԱՊ ԻՆՔՆԱԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ ՈՒ ՊԱՏՐԱՍՏՎԵԼ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ։