Փաշինյանին տնային կալանք են հայտարարել, որպեսզի կարողանա գնա ՌԴ․ անցած անգամ էլ եկան լողացրին, սափրեցին, տարան․ Էդգար Ղազարյան

33
Նիկոլ Փաշինյան

Ըստ էության՝ կորցրել ենք մեր պետականությունը, և միջազգային հարաբերություններում անգամ մեզ վերաբերող որոշումների կայացման ընթացքում այլևս դերակատար չենք հանդիսանում։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Էդգար Ղազարյանը։

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանին տնային կալանք են հայտարարել, որպեսզի կարողանա գնա ՌԴ։

«Անցած անգամ էլ եկան լողացրին, սափրեցին, տարան, ի՞նչ անելու՝ թղթեր ստորագրելու։ Ապրիլի 7-ի Մոսկվայում կայանալիք հանդիպման օրակարգը հայտարարվել է ռուսական կողմից, իրենք են որոշում օրակարգը, իրենք են որոշում այն փաստաթղթերը, որոնք պետք է ստորագրվեն, ՀՀ-ն նույնիսկ քննարկումների չի մասնակցում, ֆորմալ իմաստով տանում՝ նստեցնում են, ասում են սա պետք է արվի ու լուռ արվում է այդպես»,- նշել է Էդգար Ղազարյանը։

Նրա կարծիքով՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունը Նիկոլ Փաշինյանը կարդացել է ստորագրելուց հետո, որպեսզի իմանա, թե ինչ գրի Ֆեյսբուքում։

«Սյունիքի մարզի մեծ մասի գյուղատնտեսական հիմքը եղել է ազատագրված տարածքների հողերի ռացիոնալ օգտագործումը, միայն դրա տնտեսական վնասները մի քանի մլրդ դոլար են կազմում, ինչ 1000կմ ճանապարհի մասին է խոսքը»,- անդրադառնալով Փաշինյանի գրառմանը նշել է Ղազարյանը։