Փաշինյանին հեռացնելուց հետո ձևավորվելու է ազգային համաձայնության կառավարություն․ Իշխան Սաղաթելյան

87

Փաշինյանին հեռացնելուց հետո ձևավորվելու է ազգային համաձայնության կառավարություն։ Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակից հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

«Այդ կառավարությունը լինելու է ժամանակավոր։ Դա չի լինելու որևէ կուսակցության, որևէ անհատի կառավարություն։ա չի լինելու ՀՅԴ-ական, ՀՀԿ-ական, քոչարյանական կամ որևէ մեկի կառավարությունը։ Դա լինելու է հայ ժողովրդի կարող ուժերից բաղկացած ազգային կառավարություն»,- հայտարարել է Իշխան Սաղաթելյանը։

Նրա խոսքով՝ ժամանակավոր կառավարության կազմում ընդգրկվելու են փորձառու, կարող մարդիկ, ովքեր ի զորու են երկիրը դուրս բերել ստեղծված վիճակից։

Սաղաթելյանը կոչ արեց վաղը 15։30 լինել Ֆրանսիայի հրապարակում՝ պահանջելու Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Իսկ անհնազանդության զանգվածային ակցիաներ են լինելու 12։00-14։00-ը։