Կառավարության այսօրվա նիստին Հայկ Ղալումյանը նշանակվեց Տավուշի մարզպետ։
2019 թվականի սեպտեմբերի 14-ից նա Իջևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն է։
Նշենք, որ Հայկ Ղալումյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի քավորն է։
Հավելենք, որ Տավուշի մարզպետի պաշտոնը թափուր էր մնացել նախկին մարզպետ Հայկ Չոբանյանի՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար նշանակվելուց հետո։











