Փաշինյանի՝ Մոսկվա այցի ընթացքում նախատեսվում է փաստաթղթերի փաթեթի ստորագրում

113

Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա այցի ընթացքում նախատեսվում է համագործակցության փաստաթղթերի փաթեթ ստորագրել, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նա հիշեցրել է, որ երեքշաբթի օրը նախատեսված է Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որը կշարունակվի աշխատանքային նախաճաշի ձեւաչափով։

«Ապա Փաշինյանը շատ ինտենսիվ շփումներ կունենա ՌԴ կառավարության մակարդակով։ Դրանց ընթացքում փաստաթղթերի մի ամբողջ փաթեթ կստորագրվի»,- հավելել է Պեսկովը։