Փաշինյանը բաց չի թողնում իշխանությունը, որովհետև վախենում է քրեական հետապնդումից․ ինչը գրեթե անխուսափելի է լինելու. Военное Обозрение

26
Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանի հետ պատերազմում պարտությունից հետո Նիկոլ Փաշինյանն արագորեն կորցրել է ժողովրդականությունը: Այս մասին գրում է Военное Обозрение կայքը` նշելով, որ նրա վարկանիշը գործնականում անկում է ապրել:

«Փաշինյանը դարձել է ամենից շատ  քննադատվող քաղաքական գործիչը հայկական աշխարհում. Փաշինյանին նախատում և անիծում են ամենուր` սկսած Լեռնային Ղարաբաղից ու Հայաստանից և վերջացրած աշխարհով մեկ տարածված սփյուռքով: Փաշինյանին չեն ներում պարտությունը պատերազմում և Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վերահսկողության տակ գտնվող տարածքի զգալի մասի զավթումը»,- ասվում է հոդվածում:

Աղբյուրը նկատում է, որ Փաշինյանը վերջերս հայտարարել է, որ հրաժարական կտա 2021 թվականի ապրիլին, որպեսզի թույլ տա արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել: «Սակայն ամեն ինչ այնպես է թվում, որ Նիկոլ Փաշինյանը դեռ չի ցանկանում բաց թողնել իշխանությունը: Եվ նրան կարելի է հասկանալ. նա քրեական հետապնդման մտավախություն ունի, ինչը գրեթե անխուսափելի է լինելու»,- գրում է հոդվածագիրը:

«Ի դեպ, խոսքն այժմ Փաշինյանի ճակատագրի մասին չէ, որն, իրականում, քչերին է հետաքրքիր, այլ առավել գլոբալ խնդրի` ի՞ նչ է սպասվում Լեռնային Ղարաբաղին, եթե Փաշինյանը հեռանա պաշտոնից այս գարնանը: Գաղտնիք չէ, որ ԼՂՀ-ում Փաշինյանին, մեղմ ասած, չեն սիրում, այդ թվում և նրա համար, որ պատշաճ օգնություն չի հատկացրել Ղարաբաղին Ադրբեջանի հետ առճակատման պահին:

Փաշինյանի հրաժարականով որոշակի շրջանակներ Լեռնային Ղարաբաղում կարող են նաև ռևանշ իրականացնել, սակայն միայն Հայաստանի համակողմանի ներգրավվածության պայմանով` փորձելով վերադարձնել կորսված տարածքները: Սակայն եթե նույնիսկ Փաշինյանը հրաժարական տա, և Երևանի իշխանություններն անցնեն առավել վճռական և ռազմատենչ քաղաքականանության, քիչ հավանական է, որ ԼՂՀ-ն և Հայաստանն առաջինը կսկսեն նոր հակամարտությունը»,-գրում է աղբյուրը՝ նկատելով, որ ներկայում կողմերի ուժերը  չափազանց անհավասար են: