Բժիշկները հայտնել են, թե ինչու են ավելորդ քաշով մարդիկ ծանր տանում COVID-19-ը։ Հետազոտողների խոսքով՝ ճարպային բջիջները կորոնավիրուսին հնարավորություն են տալիս բազմանալ, ինչպես նաեւ վնասում են իմունային համակարգի ռեակցիաները: Այս մասին գրում է գերմանական Die Zeit շաբաթաթերթը։
Հրատարակությունը նշում է, որ պանդեմիայի սկզբում գիտնականները քիչ բան են իմացել ավելորդ քաշի եւ կորոնավիրուսային վարակով վարակման ծանր դեպքերի միջեւ հնարավոր կապի մասին: Նոր հետազոտությունների համաձայն, ավելորդ կիլոգրամները զգալիորեն մեծացնում են COVID-19-ի ծանր ձեւի առաջացման վտանգը:
Ավել քաշը որոշվում է մարմնի զանգվածի ինդեքսի (BMI) օգնությամբ. մարմնի քաշը (կիլոգրամներով) բաժանվում է աճի (մետրով) քառակուսուն: Հետազոտությունը ցույց է տվել, որ առաջացած համաճարակի համատեքստում առաջին աստիճանի ճարպակալմամբ 3615 ամերիկացի հիվանդի մոտ կրկնակի շատ է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում հայտնվելու ռիսկը, քան 30-ից պակաս BMI-ով մարդիկ: Նշվում է նաեւ, որ երկրորդ աստիճանի ճարպակալման դեպքում ռիսկը մեծանում էր 3,6 անգամ:














