Փարիզում Ադրբեջանի դեսպանատան շենքի դռան վրա լցվել է կեղծ արյուն. ԼՈՒՍԱՆԿԱՐ

21

Երկուշաբթի օրը, երեկոյան ժամերին, Փարիզում Ադրբեջանի դեսպանատան ճակատի վրա նշվել են «No war» բառերը, իսկ շենքի դռան վրա լցվել է կեղծ արյուն։

Հիշեցնենք, որ անցյալ կիրակի ադրբեջանական կողմը փորձել էր ներխուժել Տավուշ (գնդակոծվել էին նաև սահմանամերձ գյուղերը) եւ հանդիպել են հայկական դիրքերի հակահարվածին:

Այս մասին «Հայաստան» պարբերականի (ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր Սերունդ» երիտասարդական միության պաշտոնաթերթ) էջերում նշված է հետևյալը.

«Չնայած մենք հեղինակներին չենք ճանաչում, բայց Ֆրանսիայից Բաքու ուղարկված ուղերձը պարզ է: Սփյուռքը գտնվում է և միշտ լինելու է Հայաստանի կողքին»։