Փարիզի քաղաքապետը Հայաստանում է

100

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն X-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ գտնվում է Հայաստանում։ Նա գրել է․

«Ինը ամիս շարունակ Արցախի 120.000 հայ, այդ թվում՝ 30.000 երեխա, մեկուսացված են, քաղցած, զրկված ամեն ինչից։ Այս հումանիտար աղետի հետ բախվելով՝ մենք շտապ օգնություն ենք ցուցաբերում նրանց, ժամանակը սպառվում է»,- գրել է Իդալգոն: