Այս տարի Վարդավառը հուլիսի 19-ին է: Բայց այս տարի կորոնավիրուսով պայմանավորված երկրում արտակարգ դրություն է հայտարարված պարետատնից փորձեցինք պարզել, արդյոք որևէ որոշում կա կապված Վարդավառի հետ:
«Դեռ որոշում չկա, Վարդավառը հուլիսի 19-ին է, մինչև այդ անպայման որոշում կլինի, կհայտարարենք»,- այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:
Նա նաև նշեց, որ հնարավոր է՝ հարցի վերաբերյալ որոշումը լինի շաբաթվա սկզբին՝ երկուշաբթի կամ երեքշաբթի օրը:











