Պանթուրքիստներն արդեն Ռուսաստանում են. Ադրբեջանցիները փորձում են Մոսկվան վերածել երկրորդ Փարիզի կամ Վիեննայի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

112

Նախորդ գիշեր, երբ Իլհամ Ալիևը հերթական անգամ ստեց իր քաղաքացիներին և ամբողջ աշխարհին Շուշին «ազատագրելու» մասին, ինչպես արդեն հայտնել էինք ադրբեջանցիները Մոսկվայում ակցիա անցկացրին, գրում է Infoteka24֊ը։

Ցուցարարներն իրենց հետ ունեին ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Թուրքիայի պետական ​​դրոշները, ինչը ցույց է տալիս, որ նրանց համար տարբերություն չկա երկու պետությունների միջև: Նրանք պատրաստել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մանեկենն ու վանկարկում էին՝ «Փաշինյանը ահաբեկիչ է»։ Ցուցարարները բացահայտորեն ցուցադրեցին թուրքական ծայրահեղ ֆաշիստական ​​«Գորշ գայլեր» կազմակերպության խորհրդանիշները, որոնք Ֆրանսիայում օրեր առաջ արգելվեցին ահաբեկչական սպառնալիքի պատճառով: Այսօր աշխարհի յուրաքանչյուր կետում, որտեղ ապրում են ադրբեջանական և թուրքական տարրերը, պոտենցիալ սպառնալիք է այդ պետության անվտանգության համար, քանի որ հենց Թուրքիան ու նրա նախագահ Էրդողանն են միջազգային ահաբեկչության հիմնական հովանավորն ու տարածողը: Փարիզն ու Վիեննան, որտեղ իսլամիստները Էրդողանի հայտարարություններից հետո ԻԼԻՊ-ի «ոճով» մի շարք ահաբեկչություններ էին կազմակերպել, դրա վառ օրինակներն էին: Թուրքերի՝ պոտենցիալ ահաբեկիչների նման ազգայնական դրսևորումները պետք է ճնշվեն կոշտ ձևով, նախքան դրանք հանգեցնեն ավելի ողբալի և արյունալի հետևանքների: