Իտալական Պալերմո քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը

19
Արցախ

Իտալիայի Պալերմո քաղաքի քաղխորհուրդը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը, հոկտեմբերի 29-ին ֆեսբուքյան պաշտոնական էջում հայտնել է Իտալիայում Հայաստանի դեսպանության մամուլի ծառայությունը:

«Իտալիայի Պալերմո քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն ճանաչել է Արցախի անկախությունը», – ասված է հաղորդագրության մեջ:

Հայաստանի դեսպանությունը շնորհակալություն է հայտնել Պալերմոյին աջակցության համար: