Կարծում եմ՝ արտահերթ ընտրություններն այս տարի կլինեն. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակնկալում է, որ խորհրդարանական մեծամասնություն կազմող Հանրապետական կուսակցությունը հավանություն կտա իր կառավարության ներկայացրած ծրագրին:

Լևոն Տեր-Պետրոսյան. Փաշինյանն այս հարցում միանգամայն ճիշտ է, Վիգեն Սարգսյանը՝ բացարձակ անտեղյակ

Փաշինյանին «բանակցային մանրամասներին իրազեկ չլինելու» մեջ մեղադրող Վիգեն Սարգսյանն իրականում ինքն է բացահայտում իր բացարձակ անտեղյակությունը Ղարաբաղյան կարգավորման գործընթացի բովանդակությանը: 

Թշնամու արձակած կրակոցից զինվոր է վիրավորվել

Մայիսի 13-ին` ժամը 22:35-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային ծանր վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող:

Երկվորյակի պաշտամունքը հնագույն Հայաստանում և կապը «Սասնա ծռերի» հետ

Ինչպես ցույց է տվել Մ. Աբեղյանը «Սասնա ծռերում», դյուցազնական երկվորյակներ Սանասարն ու Բաղդասարը նույնպես կապված էին ամպրոպ-կայծակի՝ երկնային տարերքի երեւույթների հետ։ Նրանք սաղմնավորվել են ջրից, ծնվել ամպրոպ-կայծակի աստվածուհուց (որը որոշ պատումներում Սասնա թագավոր Աստղիկի դուստրն է) եւ ունեն նույն հատկությունները։ 

Գերմանիան ճանաչում է ՀՀ միջնակարգ կրթության ատեստատը. ԿԳՆ

Գերմանիայի Դաշնային Հանրապետության լուսավորության և մշակույթի հարցերով նախարարների համաժողովը հաստատել է Հայաստանի Հանրապետության 12-ամյա միջնակարգ (ընդհանուր) կրթության ատեստատների ճանաչման մասին որոշումը:

Թուրքիայի վարչապետն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը

Թուրքիայի վարչապետը հայտարարել է՝ «երբ Հայաստանը հրաժարվի Թուրքիայի հանդեպ թշնամական վերաբերմունքից եւ Թուրքիայի տարածքային ամբողջականության ու սահմանների վերաբերյալ սխալ դիրքորոշումից, այդ ժամանակ կքննարկեն մանրամասներն ու կպատասխանենք հայկական կողմին»։

Իրանն Իսրայելի «անխոհեմ» քայլը չի ների

Իրանի փորձագետների խորհրդի անդամ Ահմադ Հաթամին հայտարարել է` եթե Իսրայելն «անխոհեմ» գործի, ապա Թել Ավիվը և Հայֆան կոչնչացվեն:

Սոչիում Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն տարածաշրջանային անվտանգության հարցերը. Ուշակով

Մայիսի 14-ին Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի «շրջանակում» կքննարկեն տարածաշրջանային անվտանգության հրատապ հարցերը: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի օգնականի պաշտոնակատար Յուրի Ուշակովը:

Օսիպյանը՝ ՀՀ ոստիկանապետ, Վանեցյանը՝ ԱԱԾ տնօրեն

ՀՀ ոստիկանապետի պաշտոնում նշանակվել է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ

Իրավունքի ուժով գումարված Ազգային ժողովի հատուկ նիստին Ազգային ժողովը Նիկոլ Փաշինյանն ընտրեց ՀՀ վարչապետ: Խորհրդարանի 1/3-ի կողմից  Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում առաջադրված  Նիկոլ Վովայի Փաշինյանին կողմ քվեարկեց 59  և դեմ՝ 42 պատգամավոր: