ՀՀ ոստիկանապետի պաշտոնում նշանակվել է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց ֆեյսբուքյան ուղիղ եթերում:
Փաշինյանը տեղեկացրեց, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնում նշանակվել է ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության բաժնի պետ, փոխգնդապետ Արթուր Վանեցյանը:
Նշենք, որ առավոտյան ՀՀ ոստիկնապետ Վովա Գասպարյանը և ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանն ազատվել են պաշտոնից:











