Այս օրերին Ադրբեջանում են գտնվում Ռուսաստանից ժամանած մի շարք պատգամավորներ և փորձագետներ՝ մասնակցելու «Աշխարհաքաղաքական առանցքներ. Ադրբեջանը Հարավային Կովկասում Ռուսաստանի միակ դաշնակից» թեմայով կոնֆերանսին:
Կոնֆերանսի ավարտից հետո Միջազգային Եվրասիական շարժման ղեկավար Ալեքսանդր Դուգինը, ՌԴ Պետդումայի պատգամավոր Դմիտրի Սավելյովը և մի շարք փորձագետներ բարձրացել են Ապրիլյան պատերազմի ժամանակ հայերից գրաված Լելե թեփե բարձունքը:











