Ովքեր փորձում են վերասահմանել քարտեզները՝ կձախողվեն․ Հունաստանի ԱԳ նախարարը Հայաստանից՝ Էրդողանին

260

Հայաստանում գտնվող Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը հայտարարեց, որ խաղաղությունը չի կարող կառուցվել ուժի սպառնալիքի կիրառման պարագայում։

«Ուզում եմ հստակ հաղորդագրություն ուղարկել այն երկրներին, ովքեր փորձում են վերասահմանել քարտեզները. վերանայման քաղաքականությունները կձախողվեն։ Ուզում եմ նշել այդպիսի մի ուժի՝ Թուրքիային, որը փորձում է օգտվել այս խառը իրավիճակից, որպեսզի անհարգալից լինի կայունության նկատմամբ», – հայտարարեց հույն նախարարը։