Ովքեր են կանգնած Վստրեչի Ապերի դեմ ուղղված մեղադրանքների հետեւում

16

«Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանի կալանքի վերահաստատման վերաբերյալ այսօր՝ հուլիսի 13-ին, դատական նիստ է նշանակվելու։

Այս մասին ասաց Արամ Վարդանյանի պաշտպաններից Լուսինե Սահակյանը։

«Կար դատարանի որոշում՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, երբ իբրեւ նա հետախուզման մեջ էր։ Մենք բազմիցս բարձրացրել ենք այն հարցը, որ Արամ Վարդանյանին երբ հրավիրել են վարույթն իրականացնող մարմին, նա բոլոր դեպքերում ներկայացել է»,- ասաց Լուսինե Սահակյանը։

Նա նշեց, որ առաջադրված մեղադրանքների հիմքում կան ցուցմունքներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում. «Կգա ժամանակը եւ դուք կիմանաք՝ ինչու են նման մեղադրանքներ առաջադրվում եւ ովքեր են այն կազմակերպիչները, որոնք կանգնած են այդ մեղադրանքների հետեւում։ Ըստ էության, կան բացառիկ ցուցմունքներ, որոնք եւս չեն խոսում նրա մասին, որ առկա է մեղադրանք, որով որեւէ առնչություն ունի Արամ Վարդանյանը։ Եթե նույնիսկ այդ չնչին ցուցմունքները կան, ապա դրա համար էլ պետք է անձինք ենթարկվեն պատասխանատվության, պետք է հիշեն, որ սուտ ցուցմունք տալու համար իրենք պետք է ենթարկվեն պատասխանատվության։ Մենք հետեւողական ենք լինելու այդ հարցում եւ հիմնավորելու ենք»։