Ովքեր են դատապարտվել դատավոր Մացոյի որոշմամբ

23
Մնացական Մարտիրոսյան
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ որոշում կայացվեց երկու ամսով կալանավորել ԲՀԿ նախագաՀ Գագիկ Ծառուկյանին:
Բոլորին քաջածանոթ այս դատավորը հայտնին է իր քաղաքական որոշումներով և աջ ու ձախ դատելով։
 
2010 թվականի հունվարի 19-ին «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով 2008 թվականի հետընտրական իրադարձությունների կապակցությամբ դատապարտվեց 7 տարվա ազատազրկման:
Դատավճիռը կայացրել էր հենց դատավոր Մնացական Մարտիրոսյանը։
 
Դատական նիստից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Մնացական Մարտիրոսյանի կայացրած դատավճիռը հերթական անգամ ապացուցում է իմ դեմ հարուցված քրեական հետապնդման քաղաքական բնույթը։ Խամաճիկային դատարանը, հանցագործ դատախազությունը, ապօրինի իշխանությունները, ի սկզբանե որոշելով ինձ բանտում պահելու մասին, չեն կարողացել համաձայնության գալ դա իրականացնելու մեթոդաբանության հարցում»։
Դատավորը Սասուն Միքայելյանին դատապարտել էր 8 տարվա ազատազրկման։ Շանթ Հարությունյանին դատապարտել էր 6 տարվա ազատազրկման, իսկ Ժիրայր Սեֆիլյանին դատապարտեց 1.5 տարվա ազատազրկման։