Ովքեր են Արցախից հանդիպել Ադրբեջանի ներկայացուցչի հետ

151

Պարզվում է՝ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Ռամին Մամեդովը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի հետ կապերի պատասխանատու, ով էլ մարտի 1-ին ռուսական խաղաղապահ զորախմբի շտաբում հանդիպել է Արցախի հանրապետության ներկայացուցիչների հետ։

MediaHub-ի տեղեկություններով՝ Ադրբեջանի հետ բանակցող են նշանակվել Արցախի ԱԽ քարտուղար Սամվել Շահրամանյանն ու «Ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոն»-ի տնօրեն Սերգեյ Մարտիրոսյանը։

Նշենք, որ ադրբեջանական մամուլն արդեն հրապարակել է հանդիպման մասին տեղեկություններ, ինչպես նաև լուսանկար։

Ադրբեջանական տելեգրամ ալիքներից տեղեկանում ենք, որ հաջորդ հանդիպումը կարող է կայանալ բռնազավթված Ակնայում կամ Գանձակում (Գյանջա):