Հայտնի է՝ ով կփոխարինի մանդատը վայր դրած Արսեն Ջուլֆալակյանին

14
Ինչպես արդեն հայտնել էին, երեկ մանդատը վայր դնելու մասին հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆակյանը։ Ըստ այդմ, նրան կփոխարինի համամասնակով ցուցակով առաջադրվա հաջորդ թեկնածուն։ Իսկ հաջորդը Նարեկ Ղահրամանյանն է:

Նա 2018-ին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել էր Կապանի քաղաքապետի պաշտոնակատար:

Նարեկ Ղահրամյանը ծնվել է 1991թ․ապրիլի 16-ին Կապան քաղաքում։ Ավարտելով Կապանի 7-րդ միջնակարգ դպրոցը՝ 2008թ․ ընդունվել է ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը և ավարտել՝ երկրաֆիզիկոսի որակավորմամբ, բակալավրի աստիճանով։ 2012-14թթ․ ծառայել է ՀՀ ԶՈւ-ում։

Աշխատել է «Սուրնալուսշին» ՍՊԸ-ում որպես տնտեսվար, «Կովսականի բարիքներում»՝ մարկշեյդեր (լեռնային ճարտարագետ), «Վայբլ» ՍՊԸ-ում։

2015թ․-ից ՔՊ կուսակցության հիմնադիր անդամ է։