Ո՞վ կպատկերացներ, որ թշնամին կգա մեր սահմաններին այսքան մոտ․ Կապանի քաղաքապետ

102
Կապան

Կապանում համեմատական առումով անհանգստացած վիճակ է։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը՝ չհաստատելով լուրերը, որ Կապան համայնքի սահմանամերձ բնակավայրերում լարված վիճակ է։

«Ռուս խաղաղապահներն Արցախում են, Կապանի հետ կապ չունեն։ Դուք ասացիք, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ բան են պայմանավորվել, դրա համար էլ ռուս խաղաղապահները հետ են գնում՝ հետաքրքիր բան ասացիք, առաջին անգամ եմ լսում։ Կապանում համեմատական առումով անհանգստացած վիճակ է, բազմիցս նշել եմ, որ մեր առաջնահերթ խնդիրն անվտանգության հարցի ապահովումն է, քանի դեռ դրա հետ կապված հստակություն չկա, բնականաբար, անհանգստացած վիճակ է։ Մենք ամեն ինչ սպասում ենք, որ Խծաբերդի, Հին Թաղերի դեպքը կկրկնվի նաև այստեղ, հիմա բանակցություններ են գնում, բայց ես անկեղծ այս իշխանություններից որևէ սպասելիք չունեմ։ Ինչ ասեմ՝ կապրենք՝ կտեսնենք, թե ինչ է լինելու, անհասկանալի իրավիճակի մեջ ենք հայտնվել, սա դառը իրականություն է, ո՞վ կպատկերացներ, որ թշնամին կգա մեր սահմաններին այսքան մոտ»,- եզրափակեց Գևորգ Փարսյանը։

Կայքը հիշեցրել է, որ լուրեր են շրջանառվում, որ Սյունիքում, մասնավորապես՝ Կապան համայնքի սահմանամերձ բնակավայրերում լարված վիճակ է։