Ո՞վ էր պատերազմից առաջ թույլ տվել, որ բրիտանական կազմակերպությունն Արցախում ականազերծման աշխատանքներ կատարեր

92

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Ինձ երեք հարց է հետաքրքրում.

– Ո՞վ էր պատերազմից առաջ առաջարկել, ով էր հետո թույլ տվել, որ բրիտանական կազմակերպությունն Արցախում ականազերծման աշխատանքներ կատարեր, այն էլ հենց այն վայրերում, որտեղով հետո ադրբեջանական զորքերը ճեղքեցին պաշտպանությունն ու առաջ գնացին։

– Արդյո՞ք ճիշտ է, որ ՄԱԿ-ի գրասենյակից ասել են, որ Հայաստանի կառավարությունն իրենց պաշտոնապես չի դիմել, որ իրենք կազմակերպեն Արցախ սնունդ ուղարկելու գործընթացը։

– Ինչո՞ւ են ՔՊ-ականները համոզված, որ իրենք կարողանալու են մեր միջավայրում հանգիստ ապրել»։