Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանն ասուլիսի ժամանակ անդրադարձավ Շուշիի հանձնմանը և Քարին տակի գործողություններին։
Սարգսյանի համար անհասկանալի է եղել, թե ինչու նոյեմբերի 3-ին արդեն Քարին տակում զորք չկար։ Նրա խոսքով` Շուշիի պաշտպանությունը պետք է կազմակերպվեր Հադրութից, բայց անգամ հրետանին չի աշխատել, մինամյոտ չի եղել։
«Լսել եմ, որ ինչ-որ ադրբեջանցիներ են եղել խառնված հայերի հետ, որ ասում էին նահանջ։ Բայց եթե ճիշտ կազմակերպված լիներ, հրամանատարներ լինեին, կարողանային զորքը տեղում պահեին, չէին նահանջի»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյությում։










