Ով է մաքսային վերահսկողությունն իրականցնելու ապաշրջափակման դեպքում․ Զախարովան մեկնաբանել է

246
Մարիա Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ պատասխանել է Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակումից հետո տեղում մաքսային վերահսկողության իրականացման հավանականության մասին հարցին:

«Մենք կողմ ենք հանդես գալիս 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին բարձրագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացմանը: Դրանք առնչվում են այդ թվում և Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական հաղորդակցություններ ապաշրջափակմանը: Այդ կարևոր հարցով զբաղվում է աշխատանքային խումբը՝ երեք երկրի փոխվարչապետերի գլխավորությամբ: Համալիր հարցեր են քննարկվել մեր երկրի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի՝ Երևան և Բաքու կատարած այցերի ժամանակ: Մենք լավ հեռանկարներ ենք տեսնում տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ուղղությամբ՝ իհարկե հաշվի առնելով բոլոր կողմերի շահերի հավասարակշռութունը»,- ասել է Զախարովան:

«Միջազգային փոխադրումներն ապաշրջափակված երթուղիներով իրականացվելու են միջազգային համաձայնագրերի և կողմերից յուրաքանչյուրի ազգային օրենսդրության հիման վրա»,- հավելել է դիվանագետը: