Արդյոք ՀՀ քաղաքացիները կարող են օդային սահմանով դուրս գալ երկրից

17
Կառավարության «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» որոշմամբ պահպանվել է միայն ցամաքային սահմանով ՀՀ քաղաքացիների ելքի և օտարերկրացիների մուտքի արգելքը, այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Օդային սահմանով մեր քաղաքացիների համար ելքի և մուտքի արգելքներ չկան, իսկ ՀՀ սահմանից դուրս մեկնելու դեպքերն արդեն պայմանավորված են տվյալ երկրում գործող սահմանափակումներով», – նշեց նա:

Նաղդալյանն ասաց նաև, որ օտարերկրացիների մուտքը սահմանափակող պետությունները չեն դիտարկում երկկողմ հարաբերությունները, դրանք բացառապես պայմանավորված են տվյալ երկրում առողջապահական իրավիճակով, ինչպես նաև կոռոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությամբ: