Նոյեմբերի 9-ին Փաշինյան-Ալիև հանդիպում չի նախատեսվում․ բայց հանդիպումների առաջարկներ կան

144

Արարատ Միրզոյանն այսօր ասել է, որ նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջեւ հանդիպում չի նախատեսվում։

Այս մասին Արարատ Միրզոյանն ասել է Ազգային Ժողովում՝ խոսելով այն հրապարակումների մասին, թե առաջիկայում Մոսկվայում սպասվում է հանդիպում եւ փաստաթղթերի ստորագրում, որոնք վերաբերելու են սահմանների դեմարկացիայի եւ դելիմիտացիային։

«Այս պահին, ինչպես նաեւ պարբերաբար մշտական բնույթով քննարկում ենք տարբեր ֆորմատներով տարբեր հանդիպումների առաջարկներ եւ, ենթադրաբար, այդպիսի հնարավոր հանդիպումների արդյունքում գուցե լինի համաձայնեցված որեւէ տեքստի հրապարակում։ Անդրադառնալով եղած հրապարակումներին, ուզում եմ ասել, որ քննարկված երկու բովանդակությամբ փաստաթղթերի ստորագրում, անշուշտ, չի նախատեսվում»,- ասել է ԱԳ նախարարը։