«Ես որոշակի գաղտնիք կբացեմ, որի համար ինձ էլի կմեղադրեն․ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության փաստաթղթի առաջին տարբերակում, որը դրվել է Փաշինյանի առաջ, այդ կետերը կան, խոսքը վերաբերում է Տավուշի մարզի գյուղերին և Տիգրանաշենին՝ Արարատի մարզում։
Այդ կետերը հանվել են մեր կողմից պնդումների արդյունքում։ Ինչո՞ւ են այսօր այդ կետերը նորից հայտնվել՝ կարելի է ենթադրություններ անել։ Քանի որ այն ժամանակ մեր կորուստները շատ էին ու եթե դրան գումարվեր նաև այս հարցը, երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը չէր կարող դրա տակից դուրս գալ, բաժանել են փուլերի։ Եվ ըստ փուլերի մատուցում են հասարակությանը»։
Այս մասին հայտնել է ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը։











