Նոյեմբերի 16-ին ունեցել ենք 6 զոհ և 32 գերեվարված․ Նիկոլ Փաշինյան

55
Նիկոլ Փաշինյան
Չճշտված տվյալների համաձայն` 2021 թվականի նոյեմբերի 16-ին ավելի մեծ թվով զինծառայողներ են գերեվարվել, քան մինչ այս հայտնել են։ Այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Մենք ունենք 6 հաստատված զոհ, ունենք 24+8 գերեվարված, բայց այս տվյալները վերջնական ճշգրտման անհրաժեշտություն ունեն։ Մի մասը, որ մենք մտածում ենք զոհվել են, իրականում գերեվարված են` չճշտված տեղեկությունների համաձայն»,– նշեց նա։
Հիշեցնենք, որ ՊՆ-ն հայտնել էր 13 գերեվարված զինծառայողների մասին։ Ի դեպ, վիրավորների մասին որևէ տեղեկություն մինչ օրս չի տրվել։