4 ռազմագերու մասով դիմում ենք ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ հրատապ միջոց կիրառելու վերաբերյալ, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանվեն, մյուսներով զբաղվում է կառավարությունը։ Այս մասին 24News-ին ասաց արդարադատության նախկին նախարար, փաստաբան Արտակ Զեյնալյանը։
Վերջինս փաստաբան Սիրանուշ Սահակյանի հետ ստանձնել է Սյունիքի ուղղությամբ նոյեմբերի 16-ին ադրբեջանական հարձակման հետևանքով գերի ընկած հայ զինծառայողների շահերի պաշտպանությունը։
Արտակ Զեյնալյանը և Սիրանուշ Սահակյանը նաև ներկայացնում են 44-օրյա պատերազմի հետևանքով գերեվարվածների և այլ պահվող անձանց շահերը ՄԻԵԴ-ում։
Ըստ Արտակ Զեյնալյանի՝ Ադրբեջանի դեռևս չի հաստատել նոյեմբերի 16-ին հայ-ադրբեջանական բախումների ընթացքում հայ զինծառայողներին գերեվարելու փաստը։











