Նոյեմբերի 10-ը մենք պետք է նշենք որպես հայրենադավության օր

51
Նաիրա Զոհրաբյան

Քննարկում ենք նոյեմբերի 10-ը հայրենադավությա՞ն, թե՞դավաճանության օր հռչակվի, այս մասին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթ»-ի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Նիկոլ Փաշինյանը մեզանից խլեց մայիսի 8-ը, գողացավ Շուշիի ազատագրման մեր եռատոն հաղթանակը և, ուրեմն, նոյեմբերի 10-ը մենք պետք է նշենք որպես հայրենադավության օր, մենք պետք է սգանք այդ օրը», – ասաց նա։

Նա նշեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը հստակ է՝ կապիտուլացիոն փաստաթղթի միակ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է։