Ադրբեջանի ձեռնարկած ագրեսիվ գործողությունները ցույց են տալիս, որ հավանական է՝ իրավիճակն ավելի լարվի: Ես նման հնարավորությունը չեմ բացառում: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության նախագահ, գնդապետ Գրիգոր Գրիգորյանն, ով նախկինում մի քանի տարի ՀՀ ԶՈւ կազմում ծառայել է սահմանի Տավուշի հատվածում:
Անդրադառնալով վերջին օրերի ռազմական գործողությունների ընթացքում ՀՀ զինված ուժերի դիրքային բարելավմանը՝ Գրիգոր Գրիգորյանը նկատեց՝ սա շատ կարևոր գործոն է:
«Այսպիսով մենք կարողանում ենք խորքային՝ մինչև 15-20 կմ տեսանելիություն ապահովել և հակառակորդի թիրախները խոցել: Սա շատ կարևոր է», – նշեց զինվորականն՝ ընդգծելով, որ խոսքը ոչ թե սոցցանցերում տարածված Ղարադաշ, այլ մեկ ուրիշ՝ շատ ավելի կարևոր բարձունքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին է:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում











